Լրահոս
Օրվա լրահոսը

14 000 դոլար՝ 30 րոպեում

Հուլիս 19,2011 00:00

\"\"Օրերս Բիյոնսեն եւ նրա մայրը որոշել են խանութներով շրջել. դա տեւել է մոտավորապես երեսուն րոպե: Այդ կարճ ժամանակահատվածում երգչուհին ծախսել է 14000 դոլար. հաղորդում է hollywoodnews.com-ը:
«Բիյոնսեն նախանձելի արագությամբ փոխում էր իր հագուստները հանդերձարանում: Այս ամենն ինձ «Սիրունիկը» ֆիլմը հիշեցրեց»,- անկեղծացել է աստղային շոփինգից հուզված ու ապշած ականատեսը:
Բոլորին հայտնի է, որ երգչուհին խանութներ հաճախելու մեծ սիրահար է: Բայց նա միայն իր համար գնումներ չի անում: Երգչուհին սիրում է նաեւ իր հարազատներին պարբերաբար ուրախացնել հաճելի նվերներով: Իսկ այդ նվերներն էլ սովորական չեն լինում. Օրինակ՝ քրոջ ծննդյան տոնի կապակցությամբ Բիյոնսեն գնել էր միանգամից 25 զույգ կոշիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել