Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԻԿՆԱՊԱՀԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ

Հուլիս 20,2011 00:00

ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի կալանավոր Անդրանիկ Պողոսյանը երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել: «Առավոտի» տեղեկություններով՝ նա նամակ է ուղարկել հանրապետության նախագահին, խնդրելով ներել իր կատարած հանցանքի համար (ծեծի հետեւանքով՝ մահ). «Խորապես զղջում եմ կատարվածի համար: Խնդրում եմ տալ ինձ նոր կյանքի եւ ճիշտ ապրելու հնարավորություն, որը կնպաստի իմ եւ իմ ընտանիքի բարոյահոգեբանական վիճակի վերականգնմանը»: Նախկին թիկնապահը կալանավորվել է 2006թ.-ին եւ դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:
«Չունեմ քաղհայց, առհասարակ պարտք ու պահանջ՝ տուժող կողմի հետ: Պայմանական վաղաժամկետ ազատվելու դիմումս միջգերատեսչական անկախ հանձնաժողովի կողմից, ինձ անհասկանալի պատճառով, արդեն մի քանի անգամ մերժվել է: Ծնողներս գտնվում են վատառողջ վիճակում, ունեն վիրահատության կարիք, ինչպես նաեւ՝ խնամքի կարիք: Ունեմ սոցիալական վերականգնման լուրջ խնդիրներ, որոնք կարող են իմ ընտանիքը թողնել անօթեւան վիճակում: Այնքան հուսահատված եմ, որ քիչ է մնում դիմեմ ինքնասպանության»,- նախագահին ուղղված նամակում գրում է նախկին թիկնապահը: Վերջինս խնդրում է նախագահից ներել իրեն եւ ասում է, որ անզգուշության հետեւանքով է ինքը դարձել անազատ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել