Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարկ դայվինգ»՝ կամավոր մահապարտների մարզաձեւ

Հուլիս 23,2011 00:00

\"\"

\"\"Հույն պատմիչ Հերոդոտի վկայությամբ՝ պատմության մեջ առաջին ծովային (Հունաստանի եւ Պարսկաստանի միջեւ) պատերազմի ժամանակ Սիլիս անունով մի զինվոր, սուզվելով ջրի մեջ, դանակով կտրել է պարսկական նավերի խարիսխների ճոպանները եւ փոթորիկի ալիքները նավերը տարել են ծովի խորք ու խորտակել:
Ստորջրյա աշխարհը միշտ էլ մարդուն գրավել է իր հարուստ ու առեղծվածային ընդերքով: Այն ուսումնասիրելու եւ վայելելու նպատակով էլ, ի \"\"վերջո, ստեղծվել է դայվինգ մարզաձեւը: Սակայն այսօր բազմափորձ ու պրոֆեսիոնալ դայվերներին ստորջրյա աշխարհի գեղեցկությունները վայելելը այլեւս չի բավարարում: Նրանց արկածներ են հարկավոր՝ վտանգավոր արկածներ: Օրինակ, առանց լրացուցիչ պաշտպանիչ սարքավորումների, շնաձկների հետ անմիջականորեն շփվելը՝ «Շարկ դայվինգը» (Shark diving): Դա խելագարության աստիճանի հասնող գերէքստրեմալ մարզաձեւ է: Սովորական մարդը ոչ մի կերպ չի կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է սեփական կյանքը կամավոր այդպիսի վտանգի ենթարկել: Մանավանդ որ, ծովային թիվ մեկ գիշատչի շրջապատում, ստորջրյա հրաշալի աշխարհի գեղեցկությունները վայելելու փոխարեն, պիտի մտածես մի բան՝ ողջ եւ առողջ ցամաք դուրս գալ:
Սակայն փորձառու շարկ դայվերները հակառակն են պնդում. շնաձկները բարի ու հետաքրքրասեր արարածներ են, որոնց հետ, այնուամենայնիվ, կարելի է լեզու գտնել եւ հարեւանություն անել:

\"\"  \"\"

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել