Լրահոս
Օրվա լրահոսը

Սերդյուկովը Բաքվում քննարկում է Գաբալայի հարցը

Հուլիս 26,2011 00:00

\"\"Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը Բաքու կատարած այցի ընթացքում ադրբեջանական զինվորական ղեկավարության հետ կքննարկի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության ժամկետների երկարաձգման հեռանկարները:  Այդ մասին հաղորդում է news.am-ը: Ըստ «Ինտերֆաքսի», այցի շրջանակներում Սերդյուկովը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ բանակցություններ կվարի ադրբեջանցի գործընկերոջ՝ Սաֆար Աբիեւի հետ:
«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկու երկրների զինված ուժերի վիճակն ու զարգացումը, ռազմական եւ ռազմատեխնիկական հետագա համագործակցության, մասնավորապես՝ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության ժամկետների երկարաձգման հարցը»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:  Այցը կավարտվի հուլիսի 26-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել