Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Կորեան մուտք գործեց հնդկական ատոմային էներգիայի շուկա

Հուլիս 27,2011 00:00

Հարավային Կորեան դուրս է գալիս Հնդկաստանի միջուկային էներգետիկայի համաշխարհային շուկա. երկու երկրները համաձայնագիր են ստորագրել, ինչը Հարավային Կորեային թույլ կտա իր տեխնոլոգիաներն արտահանել Հնդկաստան: BBC-ի փոխանցմամբ, համաձայնագրի կնքումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հնդկաստանը տվյալ պահին տնտեսական վերելք է ապրում եւ էներգակիրների մատակարարման խնդիր ունի: Հարավային Կորեան թվով իններորդ երկիրն է, որը Հնդկաստանի միջուկային էներգետիկայի ոլորտում համաձայնագիր է ստորագրել:
«Մենք ուրախ ենք, որ Կորեայի Հանրապետությունը դարձավ մեր եւս մեկ գործընկերը՝ Հնդկաստանի միջուկային էներգիայի համաշխարհային զարգացման գործում»,- հայտարարել է Հնդկաստանի ԱԳ նախարարը:
Հնդկաստանի ատոմային էներգիայի շուկան գնահատվում է 150 մլրդ դոլար:
Անցյալ տարի երկրի խորհրդարանի ստորին պալատը օրենք է ընդունել, որով հնդկական շուկայի դռներն է բացել մասնավոր ներդրողների համար, ինչն իր հերթին թույլ է տալիս օտարերկրյա ընկերություններին այդ երկրում ատոմային էլեկտրակայաններ կառուցել: Հնդկաստանը պատրաստվում է առաջիկա 30 տարիներին 30 ԱԷԿ կառուցել, իսկ արդեն 2050 թվականին երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի քառորդ մասը կկազմի միջուկային վառելիքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել