Լրահոս
Օրվա լրահոսը

Իլդար Խայրուլինին հաջող վիրահատել են

Հուլիս 27,2011 00:00

\"\"Մարտունիում շարունակվում է շախմատի «Սեւանա լիճ 2011» միջազգային գրոսմայստերական (մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի 10 գրոսմայստերներ) ավանդական մրցաշարը, որ մեր Շախմատի ակադեմիան կազմակերպում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ, անցկացվում է 2005 թվականից:
Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջին երեք հորիզոնականներում մեր հանրապետության ներկայացուցիչներն են՝ Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Հրանտ Մելքումյանը: Նրանք վաստակել են հավասար՝ 2,5-ական միավոր:
Երեկվա համարում տեղեկացրել էինք, որ չորրորդ տուրի մեկնարկից առաջ ռուսաստանցի Իլդար Խայրուլինին կույր աղիքի անակնկալ նոպայով տեղափոխել էին Մարտունիի մասնավոր կլինիկաներից մեկը: Երեկ Շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանից տեղեկացանք, որ գրոսմայստերին այնուհետեւ տեղափոխել են Երեւանի «Ռաֆայել» բժշկական կենտրոն, որտեղ բուժհիմնարկի տնօրեն, ակադեմիկոս Արմեն Մելիքյանը նրան հաջող վիրահատել է: Հարցին, թե նման դեպքերում, երբ մասնակիցն առողջական խնդիրների պատճառով չի կարողանում շարունակել պայքարը, կանոնակարգով ի՞նչ է նախատեսվում, պարոն Լպուտյանը պատասխանեց. «Նրա անվան դիմաց տվյալ տուրում մինուս է դրվում, իսկ մրցակցին շնորհվում է հաղթանակ: Հիմա Խայրուլինի վիճակը նորմալ է եւ, հնարավոր է, նա կրկին միանա պայքարին: Համենայնդեպս, ամեն բան կպարզվի, հավանաբար, երեկոյան կամ վաղն առավոտյան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել