Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ

Հուլիս 29,2011 00:00

Վերջերս Իջեւանի «Արտեմիս» ռեստորանում մի խումբ իջեւանցիների եւ դիլիջանցիների միջեւ վեճ եւ ծեծկռտուք էր ծագել, ատրճանակից կրակոցներ էին արձակվել: Դրանից հետո դիլիջանցիները, «օժանդակ ուժերով», բազմաթիվ ավտոմեքենաներով ժամանել էին Իջեւան, ուր քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկից նրանց ուղղությամբ որսորդական հրացանից կրակոց էր արձակվել: Դեպքի կապակցությամբ 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Պատիժը՝ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ մինչեւ հինգ տարի ազատազրկում) քրեական գործ է հարուցված: Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ այս դեպքերի 2 մասնակցի՝ Նավասարդ Աբգարյանի եւ Իվան Աղյանի նկատմամբ, ովքեր փախուստի մեջ են, հետախուզում է հայտարարված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել