Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ԲԱԳՐԱՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Հուլիս 29,2011 00:00

\"\"Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը նախաձեռնել է գյուղի այգիները հիմնելու գործում մեծ ավանդ ունեցող Բագրատ Վարդանյանի արձանի կառուցումը: Գյուղը կրում է վաստակաշատ այդ մարդու անունը: Բագրատաշենը, որպես բնակավայր, հիմնվել է 1936 թվականին: Փորձառու այգեգործ Բագրատ Վարդանյանի ղեկավարությամբ այստեղ տնկվել են դեղձի, ձիթապտղի, նռան, խաղողի այգիներ: Բագրատաշենի գյուղապետարանում՝ Բագրատ Վարդանյանի նկարն է: Բագրատաշենում աշխատող մի պաշտոնյա խոստացել էր ֆինանսապես աջակցել Վարդանյանի արձանի կառուցմանը, սակայն պաշտոնյային այդ ընթացքում տեղափոխել են նոր աշխատավայր: Գյուղապետ Մակյանը հույսը չի կորցնում, որ Վարդանյանի արձանը հառնելու է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել