Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՊՐՈՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Հուլիս 29,2011 00:00

\"\"Կիպրոսի կառավարությունն իր ամբողջ կազմով հրաժարական է տվել: Դա տեղի է ունեցել նախարարների կաբինետի՝ հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի (նկարում) հրավիրած արտակարգ նիստում: Նա խնդրել էր նախարարներին հրաժարական տալ՝ դա պայմանավորելով նախարարների խորհրդում լայնածավալ փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի փոխանցմամբ, կառավարության հրաժարականը տեղի է ունեցել Կիպրոսում քաղաքական ճգնաժամի կտրուկ լարման ֆոնին, որը կապված էր հուլիսի 11-ին՝ կղզու հարավային ափերին գտնվող ռազմածովային ուժերի հենակետում ավելի քան 2 հազար տոննա վառոդի եւ ռազմամթերի պահեստում պայթյունի հետ: Հիշեցնենք, որ աղետի արդյունքում 12 մարդ էր զոհվել, եւս 60-ը տուժել էր, շարքից դուրս էր եկել երկրում ամենախոշոր էլեկտրակայանը:
Կառավարության հրաժարականը կարող է նշանակել իշխանական կոալիցիայի փլուզում: Մինչեւ վերջերս այդ կոալիցիայում էին երկրի Դեմոկրատական եւ իշխող՝ Առաջադիմական, նաեւ Կիպրոսի աշխատավորական ժողովրդի կուսակցությունները: Կառավարության նոր կազմը հայտնի կդառնա առաջիկա օրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել