Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱԴՐՈՂԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՂԵԼ

Օգոստոս 12,2011 00:00

Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործի քննությունը Կենտրոնի քննչական բաժնից տեղափոխվել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչության վարույթ եւ գործի նախաքննությունն իրականացնելու նպատակով քննչական խումբ է ստեղծվել: Այդ մասին երեկ, «Առավոտի» հետ զրույցում ասաց ձերբակալվածների պաշտպաններից մեկը՝ Հովիկ Արսենյանը:
Արձագանքելով ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի՝ միջադեպի առնչությամբ երեկ արած մեկնաբանություններին, պաշտպանն ասաց, թե ոստիկանապետն իր ասուլիսում էմոցիոնալ, զայրացած հայտարարություններ արեց՝ որպես հերոսական գործողություն ներկայացնելով այն, որ միջադեպը տեւել է եւ ոստիկաններին 20 րոպե է պետք եղել խուլիգան երիտասարդներին բերման ենթարկելու համար, բայց ահա ոստիկանները դարձել են քավության նոխազ. «Ուզում եմ հարցնել, այդ ինչպե՞ս է եղել, որ 30 ոստիկանի առկայության պայմաններում 20 րոպե շարունակ գործողություններ են կատարվել, եւ ոստիկանությունն անզոր է եղել խուլիգանությունը դադարեցնելու: Եվ հաջորդը՝ ՀՀ-ում ո՞ւմ հայտնի չէ, որ բոլոր քաղաքացիներն էլ խիստ գրգռված են, նյարդային վիճակում են: Հասարակության մի մասը, որն օլիգարխների շրջապատից է, «հաբռգած» ու ցինիկ է եւ մտածում է, որ իր դեմ խաղ չկա, բայց մի մասն էլ սոցիալապես անապահով վիճակում է, ու բավական է, որ ոստիկանության որեւէ աշխատակից ընդամենը մի կայծ տա՝ քաղաքացուն կանգնեցնելու ոչ պատշաճ ձեւ կամ ոչ պատշաճ վերաբերմունք, որպեսզի քաղաքացին հունից դուրս գա: Արդյոք հենց սա չի եղել միջադեպի պատճառը»:
Հովիկ Արսենյանն անդրադարձավ տեղի ունեցած միջադեպի այլ մանրամասների եւ ՀՀ ոստիկանապետի նաեւ այլ հայտարարություններին: Այդ մասին կարդացեք հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031