Սյունիքի մարզի զբաղվածության մարզային կենտրոնի տարածած տվյալների համաձայն, այս տարվա անցած 9 ամիսներին գործազրկության մակարդակը 9 տոկոս է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10,1 տոկոսի փոխարեն: Մարզում աշխատանք է փնտրում 6457 մարդ’ 1176-ով պակաս, քան նախորդ տարվա 9 ամիսներին: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 551 մարդ, նպաստ է ստանում 120 գործազուրկ: Մասնագիտական ուսուցման դասընթացներ են կազմակերպվում աշխատանք փնտրող 31 քաղաքացիների համար, որոնցից 26-ն արդեն տեղավորվել է աշխատանքի:
Սյունիքում գործազրկության մակարդակը բարձր է հատկապես Կապանի եւ Գորիսի տարածաշրջաններում: Գործազուրկների ճնշող մասը միջնակարգ եւ միջնակարգ մասնագիտական կրթությամբ միջին տարիքի կանայք են:


















































 
                                     
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                   