Թաիլանդում ջրհեղեղը հասել է Բանգկոկի կենտրոնական հատվածին: Այդ մասին հոկտեմբերի 27-ին հաղորդել է France-Press-ը: Արդեն ջրասույզ է եղել քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը` Մեծ պալատը: Al-jazerra-ի տվյալներով, այժմ ջրհեղեղից խույս տալու համար տասնյակ հազարավոր մարդիկ լքում են քաղաքը: Իշխանությունները Բանգկոկի հյուսիսային երեք շրջանների բնակիչների ամբողջական տարհանման հրաման են տվել: Բանգկոկից մեկնող բոլոր գնացքները գերբեռնված են մարդկանցով, հեռուստատեսությունը ցույց է տալիս մարդկանց, որոնք փորձում են լքել քաղաքը, որոնք հավաքվում են ավտոբուսների կանգառներում եւ կայարաններում:
Բանգկոկի Սուվարնաբուխումի գլխավոր օդանավակայանն առայժմ աշխատում է նորմալ ռեժիմով, իսկ ահա երկրի թվով երկրորդ խոշոր քաղաքի` Դոն Միանգի օդակայանը ջրհեղեղի պատճառով դադարել է գործել: Ջրհեղեղներից փրկարարական պետական կենտրոնը ավելի վաղ հայտարարել էր, թե արդեն ապաստաններ են պատրաստվել Թաիլանդի 12 միլիոն բնակիչ ունեցող մայրաքաղաքից տարհանվողների համար:
Կարդացեք նաև

Հունիսից սկսած ջրհեղեղներն այս երկրում խլել են արդեն 373 մարդու կյանք: Երկրի կենտրոնական եւ հյուսիսային հատվածներում տուժածների թիվը հասնում է շուրջ երկուսուկես միլիոնի, տարերային աղետի հասցրած վնասները միլիարդավոր դոլարներ են կազմում:




















































