Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱԼԱՄՅԱՆԸ ՄԵ՜Ծ ՄԱՐԴ ԷՐ». ՊԻՆԿԱՍ ՑՈՒԿԵՐՄԱՆ

Հոկտեմբեր 27,2011 00:00 Share

Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, ջութակի համաշխարհային գրականության հայտնի  Բրուխի կոնցերտի մեկնաբանմամբ հանդես եկավ չորս տասնամյակ շարունակ կատարողական արվեստի ֆենոմեն հանդիսացող Պինկաս Ցուկերմանը:
Մինչ համերգը՝ «Երեւանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչները կարճատեւ հանդիպման հնարավորություն ընձեռեցին լրագրողներին: Լեգենդար երաժիշտներ Իսահակ Ստերնի եւ Պաբլո Կազալսի նախաձեռնությամբ 1962թ. Ցուկերմանը Ջուլիարդի դպրոցում ուսանել է հայազգի Իվան Գալամյանի դասարանում, եւ «Առավոտը» ջութակահարից հետաքրքրվեց, թե այլ ուսուցիչների թվում ինչպե՞ս կբնութագրի հայազգի մանկավարժին: «Օ, Գալամյանը մե՜ծ մարդ էր: Նա կրթել է կատարողների եւ մանկավարժների երկու փայլուն սերունդ: Ինձ համար պատիվ է խոսել ուսուցչիս մասին: Ափսոս, որ ժամանակի սղության պատճառով հնարավոր չէ ներկայացնել նրա ամբողջական կերպարը: Միայն  մի հանգամանք. նա ամբողջովին նվիրված էր իր աշխատանքին»,- ասաց արվեստագետը:
Հարցին էլ, թե Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կարճատեւ փորձից հետո ի՞նչ կարծիքի է մեր նվագախմբի մասին, Պ. Ցուկերմանի պատասխանը հակիրճ էր. «Հիանալի նվագախումբ ունեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել