Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատել է Ալիկ Սարգսյանին եւ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակել է ՀՀ ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին: Այս նշանակման առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական նախաձեռնության Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան ԱրթուրՍաքունցն «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Գասպարյանի նման մարդու նշանակումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում ցույց է տալիս, որ պետությունը որդեգրել է հանրային կարծիքի վրա թքած ունենալու քաղաքականություն. «Իշխանություններիհամարնորմալէ, որհասարակականնախաձեռնություններովհանդեսեկողշարժումներիդեմհրապարակայինհայտարարությունարածանձին, ինչպիսինՎովաԳասպարյաննէ, վստահիիրավապահլուրջկառույցի` ոստիկանությանղեկավարիպաշտոնը: Դացույցէտալիս, թեիշխանություննինչպիսիվերաբերմունքունիհանրությաննկատմամբ: Եվ, իհարկե, դատեղավորվումէնախընտրականտրամաբանությանմեջ, երբփորձէարվումուժեղացնելոստիկանությունը, որըիշխանությանձեռքումհասարակականշարժումներիկամգործիչներիդեմորպես` բռնությանուճնշմանգործիքէօգտագործվում: Այդտեսակետիցորեւէզարմանալիբանչկա, բայցեթեհույսունեն, որդրանովկարողենկասեցնելմերհրապարակայինգործունեությունը` չարաչարսխալվումեն»,– ասաց Արթուր Սաքունցը:
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնում այս նոր նշանակման առնչությամբ մի փոքր այլ կարծիք ուներ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար ՍտեփանՍաֆարյանը: Ըստ նրա, Վլադիմիր Գասպարյանի նշանակումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում, իհարկե, նախընտրական պատրաստություն է: Հարցին, թե ի՞նչ կարող է անել այս պաշտոնում Վլադիմիր Գասպարյանը, որ չի արել Ալիկ Սարգսյանը, պատգամավորն այսպես արձագանքեց. «Հարցնայնչէ, թեի՞նչկարողէրանել, այլայն, թե` ԱլիկՍարգսյանըկարո՞ղէրանելավելին, որպեսզիՍերժՍարգսյանիհամարխնդիրներչծագեին»: Ստեփան Սաֆարյանը նկատի ուներ անցած հինգշաբթի օրը ՀՀ կառավարության շենքի մոտ մի քանի տասնյակ քաղաքացիների դեմ ցուցադրաբար ոստիկանական մեծ ուժեր կուտակելու փաստը, որն առաջացրել էր լարում եւ դժգոհություն: Պատգամավորի դիտարկմամբ, խնդիրն այն է, թե արդյոք Ալիկ Սարգսյանը, որը քաղաքացիների մի փոքր խմբի դեմ այդքան ուժեր էր դուրս բերել, կարո՞ղ է իրավիճակը վերահսկել հասարակական ավելի մեծ ուժերի կուտակման դեպքում: Ըստ Սաֆարյանի` ոչ. «Ալիկ Սարգսյանն ուղղակի ի վիճակի չէ գործել իրավիճակին համարժեք: Սա ավելի շատ կարողությունների խնդիր է, որ նա չուներ: Հիմա փորձում են բերել մեկին, որը իրավիճակի կլինի ավելի ադեկվատ գործել իր առջեւ կանգնած խնդիրը լուծելիս»: Պատգամավորի համոզմամբ, եթե ոստիկանությունում այդպիսի անձանց փոխատեղում է կատարվել, նշանակում է` Սերժ Սարգսյանն ուզում է հասարակական ընկալման իմաստով ունենալ ավելի պակաս խնդիրներ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: