«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել: Այդպիսի որոշում ընդունվել է այսօր, ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, որի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ շտաբի պետի պարտականությունները դրվել են Հովիկ Աբրահամյանի վրա:
Վերջինս ընդունել է ոչ միայն այս առաջարկը, այլեւ, ըստ որոշ տեղեկությունների, ինքն է հանդես եկել առաջարկով՝ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ նախագահի պաշտոնից: Բացատրությունն այն է, թե անհրաժեշտ է կենտրոնանալ նախընտրական գործընթացները կազմակերպելու վրա, ինչին ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանի գործունեությունը կարող է խանգարել:
Առայժմ հայտնի չէ, թե ով կարող է զբաղեցնել ՀՀ խորհրդարանի նախագահի պաշտոնը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: