ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Մաքս կոնցեռնի» սեփականատեր Խաչիկ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում հրաժարականների շաբաթը գնահատեց որպես ներքաղաքական դաշտում նորմալ, բնականոն ընթացք՝ վստահեցնելով, որ առանձնապես չի զարմացել քաղաքապետի հրաժարականից. «Քաղաքապետիհայտարարությունըլսելուցհետոհասկացա, որոչմիբանէլչկա, մարդիկմիօրնշանակվումեն, միօրազատվումեն: ՄիքիչանակնկալէրԱբրահամյանՀովիկիհրաժարականը, բայցինձթվումէ՝էլիբնականէ, եթեմարդը, որըառաջարկվումէնշանակվելորպեսշտաբիպետ, իսկընտրությունները, բոլորսէլգիտենք, թեժենլինելու, որայդամենըվերահսկվիեւբացիայդ, չչարաշահվի, որԱզգայինժողովինախագահըորպեսշտաբիպետէաշխատում, ինձթվումէ՝նորմալուշատլավորոշումէ: Չէիսպասումայդքայլը, բայցերբորոշումըկայացվեց՝տեսա, որշատհետաքրքիր, խելոքորոշումէ»:
Որպես գործարար, Խ. Մանուկյանի համար վերջին հաշվով միեւնույն է, թե այդ պաշտոններում ովքեր կլինեն. «Գիտեք, էս վերջերս էնքան շատ են խոսում գործարարներից, ոնց որ գործարարները դարձել են մի այլ կատեգորիա, որոնք ինչ-որ լուրջ իրավունքներով են ապրում Հայաստանում, եւ իրենց ինչ-որ պայմաններ են պետք, որ մասնակցեն ներքին քաղաքական գործերին, այդպես չէ: Ես գտնում եմ, որ նոր նշանակումներն ավելի պետք է լավացնեն ե՛ւ գործարարների, ե՛ւ տնտեսության զարգացումը»:
Երբ պարոն Մանուկյանին հիշեցրինք, որ մեր երկրում քաղաքականությունն ու բիզնեսն իրար հետ փոխկապակցված են եւ, օրինակ, ինքն էլ ե՛ւ քաղաքական դաշտում է, ե՛ւ գործարարությամբ է զբաղվում, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Ես չասեցի, որ ես գործարարությամբ եմ զբաղվում, ես ընդամենը քաղաքական դաշտում եմ, գործարար դաշտում չկամ, որեւէ բիզնես չունեմ, դրանք բիզնեսներ են, որոնց մեջ ես փայատեր եմ, ռեգիստրում գրանցված է, կա օրենք»:Xachik Manukyan
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: