
Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, Պապանդրեուն նման պայմանավորվածություն է ձեռքբերել երկրի ֆինանսների նախարար Էվանգելիս Վենիզելոսի գլխավորությամբ մի շարք նախարարների հետ բանակցությունների արդյունքում: «Նրան ասել են, որ պետք է հեռանա առանց աղմուկի , որպեսզի պահպանի իր կուսակցությունը: Նա համաձայնել է վայր դնել իր լիազորությունները»,- հայտարարել է կառավարության աղբյուրը:


















































