Massive Symphony նախաձեռնության անդամները որոշել են երաժշտության միջոցով միավորել աշխարհի միլիոնավոր սմարթֆոնները: Խոսքը iOS և Android համակարգերով աշխատող սարքերի մասին է: Նոյեմբերի 11-ին ամբողջ աշխարհում «կնվագի» էլեկտրոնային սարքերի ամենամեծ «նվագախումբը»: Մասնակցելու համար օգտագործողները պետք է տեղադրեն անվճար հավելվածը, որը կոչվում է «111111»:
Այն կակտիվանա 11.11-ին՝ նոյեմբերի 11-ին (GMT+1), սակայն օգտագործողը պետք է միացրած պահի այն: Մշակողները խորհուրդ են տալիս միացնել հավելվածը մի քանի րոպե առաջ, որպեսզի սմարթֆոնը հասցնի սինխրոնիզացվել «մոլորակի ժամանակի հետ»:
Ակտիվանալուց հետո սմարթֆոնը 12 ժամ շարունակ ամեն ժամը մեկ կհնչեցնի մեկ րոպե տևողությամբ մեղեդի՝ հատված Բեթհովենի 5-րդ սիմֆոնիայից: Իսկ ակցիայի մասնակիցների քանակը կպատկերվի սմարթֆոնի էկրանին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: