Օգոստոսին համաշխարհային մամուլն ավետեց ամերիկացի հանրահայտ հեռուստաաստղ Կիմ Կարդաշյանի եւ NBA-ի առաջնության մասնակից «Նյու-Ջերսի» բասկետբոլային թիմի հարձակվող Քրիս Համֆրիսի ամուսնությունը: 72 օր անց նույն մամուլը գուժեց, որ նորապսակներն արդեն բաժանվում են: Իսկ հիմա էլ օրվա թեմա է դարձել այն, որ Կարդաշյանը ցանկանում է արդեն նախկին ամուսնուց գնել ամուսնության մատանին, որը Համֆրիսը նրան նվիրել էր հարսանիքի օրը: 25,5 կարատանոց ադամանդե այդ մատանին մոտավորապես արժե $ 2 միլիոն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: