Ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որ անցկացվում է Փարիզում, Հայաստանի տղամարդկանց հավաքականն անհաջող մեկնարկեց: Մինչեւ 69 կգ քաշային կարգում մեր երկու ներկայացուցիչներից սամաղարցի Վանիկ Ավետիսյանը պոկում վարժությունում իր պատվիրած 138 կգ ծանրաձողին երեք անհաջող մոտեցումից հետո դուրս մնաց պայքարից՝ չմասնակցելով նաեւ հրում վարժությանը: Նրա թիմակից Սամվել Գրիգորյանի 145 կիլոգրամն 8րդ ցուցանիշն էր պոկումում, 171 կիլոգրամը՝ 21-րդը հրումում: Քասախցի ծանրորդը երկամարտի 316 կիլոգրամով ի վերջո հանգրվանեց 11-րդ հորիզոնականում՝ կարեւոր միավորներ բերելով ընդհանուր թիմային հաշվարկին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: