
Ոստիկանության պետն անձնակազմից պահանջեց ջանադիր ու հետեւողական աշխատանք` հույս հայտնելով, որ իրավապահները կկատարեն իրենց առաջադրված խնդիրն` արդարացնելով քաղաքացիների ակնկալիքները:
«Հասարակությունը պետք է վստահի ու սիրի իրավապահին, փոխադարձ վստահությունը շատ կարեւոր է», –ասաց Վլադիմիր Գասպարյանը: Նա կարեւորեց նաեւ մասնագիտական պատրաստության կատարելագործումը: «Պետք է լինել ուժեղ հոգեպես ու բարեկիրթ շփման, ճշմարիտ` աշխատանքի մեջ»,- ասաց նա: Ոստիկանության նորանշանակ պետը կարեւորեց նաեւ բարեփոխումների ընթացքը: Նրա խոսքով, առաջիկա ամիսներին դրանք առավել ակնհայտ կլինի` աշխատանքի մոբիլ կազմակերպման առումով: Ըստ նրա՝ ինքնանպատակ չեն նաեւ այս օրերին իրականացվող կադրային փոփոխությունները:
Անցնող օրերին Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է գրեթե բոլոր ստորաբաժանումների հետ: Գո՞հ է արդյոք արդյունքներից: «Գնահատական ստանում են աշխատանքի շնորհիվ»,- ասում է նա: «Հանրապետության նախագահն ինձ նշանակել է այս պաշտոնին` իմանալով իմ աշխատաոճը»,- ասում է նա` վստահեցնելով, որ գերակա է լինելու անձնական պատասխանատվությունը: Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը հետեւեց նաեւ հասարակական կարգի պաշտպանությանը միտված ոստիկանության զորքերի ուսումնավարժական պարապմունքներին, ինչպես նաեւ ծանոթացավ ոստիկանության զորքերի տրամադրության տակ եղած հատուկ միջոցներին:
Կարդացեք նաև
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ


















































