
Ներիշխանական ինտրիգների վերլուծաբանները նշված նախադասությունը դիտարկում են ընթացիկ քաղաքական պրոցեսների համատեքստում եւ պնդում, թե դրանով Սարգսյանն առաջին հերթին նկատի ունի երկու մարդու՝ Գագիկ Ծառուկյանին եւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին։ Ուշադրություն դարձրեք, եթե խոսեր միայն գործարարության եւ պետական համակարգի տարանջատման մասին, դա կվերաբերեր միայն Գագիկ Խաչատրյանին։ Եթե խոսեր միայն գործարարության եւ իշխանության տարանջատման մասին, դա կվերաբերեր միայն Գագիկ Ծառուկյանին. որովհետեւ վերջինս բիզնեսմեն է, բայց պետական համակարգում ներգրավված չէ։ Ներգրավված է քաղաքական իշխանության համակարգում։ Գագիկ Խաչատրյանը բիզնեսմեն է, բայց քաղաքական իշխանության համակարգում ներգրավված չէ, ներգրավված է պետական կառավարման համակարգում։ Իհարկե, նշված ձեւակերպումը ուղղակի կամ անուղղակի վերաբերում է նաեւ այլ մարդկանց, բայց դիտորդների գնահատմամբ՝ հիմնական թիրախը հենց Խաչատրյանն ու Ծառուկյանն են։ Նաեւ մեկ այլ միլիոնատեր՝ Հովիկ Աբրահամյանը, որը դե ֆակտո արդեն իսկ մեկուսացված է քաղաքական իշխանությունից։
«Հայկական ժամանակ»


















































