Բաքվում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի կազմում միակ չեմպիոնական ոսկե մեդալը նվաճած Միշա Ալոյանը «He» ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ իր առաջին հայրենիքը Հայաստանն է: «Ինձ միշտ էլ առաջարկել են հանդես գալ Հայաստանից: Իմ առաջին հայրենիքը Հայաստանն է: Այնտեղ եմ ծնվել, դպրոց գնացել: Ռուսաստանն իմ երկրորդ հայրենիքն է եւ հպարտությամբ եմ ռինգ մտնում՝ այն ներկայացնելով: Այստեղ ես շատ բանի եմ հասել, զբաղվում եմ իմ սիրած գործով եւ ոչ մի բանից չեմ դժգոհում», – ասել է նա:
Հիշեցնենք, որ միայն հայկական ազգանվան համար Միշա Ալոյանը եւ Ռուսաստանի ազգային հավաքականը Հայաստանի ընտրանու հետ Բաքվում բնակվել են պատանդի կարգավիճակում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: