Իսրայելի օդուժի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր է սկսվի 2011 թվականի դեկտեմբերին: Ակնկալվում է, որ այդ գործողությանը կաջակցի ԱՄՆ -ն, իսկ Մեծ Բրիտանիան առայժմ ժխտում է իր մասնակցությունը:
Ըստ բրիտանական հետախուզական ծառայությունների, ակնհայտ է ԱՄՆ կառավարության աջակցությունը Իսրայելին, քանի որ նախագահ Բարաք Օբաման չի ցանկանում ընտրական շրջանում կորցնել հրեա բնակչության աջակցությունը: Լոնդոնը թեեւ պատրաստակամ է աջակցել ռազմական գործողությանը, սակայն չի պատրաստվում մասնակցել դրան: «Իհարկե, մենքդեմենքԻրանումմիջուկայինռումբի ստեղծմանը, սակայնմտածում ենք՝Իրանըկօգտագործի՞դա, թե՝ ոչ»,- հղում անելով Բրիտանիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին՝ հաղորդում է «Վզգլյադ» պարբերականը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: