Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության եզրափակիչ տուրն այս պահին դեռ շարունակվում է, սակայն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը ձեռքից բաց է թողել չեմպիոնական ոսկին: Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը կեսական միավոր են վաստակել, իսկ ահա Սերգեյ Մովսիսյանը պարտվել է, ինչն էլ ճակատագրական եղավ մեր ընտրանու համար: Ճիշտ է, Գաբրիել Սարգսյանը դեռ շարունակում է պայքարը, սակայն անկախ Յան Գուստավսոնի հետ դիմակայությունում գրանցվելիք արդյունքից, Եվրոպայի ոսկին մերը չի լինի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: