Հայաստանի հանրային հեռուստատաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը, պատասխանելով մեր կայքի հարցին, թե ինչպես է վերաբերվում «Չենք լռելու» նախաձեռնության կողմից «Աղբ եթերից» հերթական մրցանակը Հանրային հ
Ի դեպ, հաշվի առնելով տարածված խոսակցությունները, որոնցում կասկած է հայտնվում առ այն, որ Հանրային հեռուստաընկերությունը լուսաբանել է ՀՀԿ-ի կազմակերպած աղմկահարույց միջոցառումը, պարոն Ֆարմանյանից հետաքրքրվեցինք` Հանրային հեռուստատեսության լրատվական ծառայությունը լուսաբանե՞լ է ՀՀԿ-ի կողմից կազմակերպված` երիտասարդության և ուսանողության միջազգային օրվան նվիրված միջոցառումը: Պատասխանը հետեւյալն էր.«Այո, «Առաջին» լրատվական ծառայությունը լուսաբանել է Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված այդ միջոցառումը: Ճիշտ այնպես, ինչպես լուսաբանում ենք մեր քաղաքական դաշտի մյուս առանցքային դերակատարների` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի կամ «Ժառանգության» կողմից կազմակերպված կարևոր միջոցառումները»:


















































