
Մարդու իրավունքների պաշտպանը դատարանում էր 3 ներկայացուցիչներով: Դիմումի ներկայացումը տեւեց շուրջ 45 րոպե: Կարեն Անդրեասյանն առաջարկեց իջեցնել զրպարտության եւ վիրավորանքի համար նախատեսվող փոխհատուցման շեմը: Նաեւ նշեց, թե փոխհատուցման չափը չպետք է պայմանավորված լինի հասարակության մեջ զբաղեցրած դիրքով: ՍԴ նախագահը Գագիկ Հարությունյանը, նրա տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը եւ ՍԴ անդամ Կիմ Բալայանը մեկական հարցեր ուղղեցին ՄԻՊ-ին՝ տվյալ դրույթների իրավակիրառական պրակտիկայի, եվրոպական նախադեպերի առնչությամբ:
Այս գործով որպես պատասխանող կողմ էր ներգրավվել ՀՀ Ազգային ժողովը: ԱԺ ներկայացուցիչ Անի Մխիթարյանն իր ելույթում նշեց, թե այդ հոդվածները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը եւ համահունչ են եվրոպական չափանիշներին:
Դահլիճում հիմնականում թերթերի լրագրողներ էին, եւ գերազանցապես այն թերթերի, որոնց «տուժողներ» են՝ նրանց դեմ հայցեր են քննվում դատարաններում: Նիստին ներկա չէր եւ ոչ մի հեռուստաընկերություն, ու նկարահանում էր միայն «Ա1+»-ի տեսախցիկը:
ՍԴ-ում քննությանը ներկա չէին նաեւ իրավապաշտպան եւ լրագրողական կազմակերպությունների ղեկավարները:
Կարեն Անդրեասյանը եզրափակիչ խոսքում հայտարարեց, թե այնպես չստացվի, որ անձի արժանապատվությունը պաշտպանելով՝ վտանգենք խոսքի ազատությունը:
Կարդացեք նաև
Դատարանը մտավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Մանրամասն՝ «Առավոտի» վաղվա տպագիր համարում



















































