
Ստվերային տնտեսության մեջ գտնվող օլիգարխներին, հարկման դաշտ բերելով, արդեն 2012թ.-ին հարկերի մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնել ոչ թե նախագծային 17,36%-ի, այլ մինչեւ 23%, որի շնորհիվ բուջե կմուտքագրվի հավելյալ շուրջ 245 մլրդ դրամ:
Շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների օրենքով սահմանված կարգով տեղադրման դիմաց բնապահպանական վճարների մետաղական հանքերը շահագործող տնտեսվարող սուբյեկտներից ամբողջական գանձման արդյունքում պետական բյուջեն կավելանա 418 մլրդ դրամով:
Միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Հրազդան, Աբովյան քաղաքներում և Սյունիքի մարզի Սվարանց գյուղում գտնվող երեք երկաթահանքերի հետ կապված ապօրինի եւ ստվերային գործարքների վերանայման շնորհիվ հնարավոր է պետության բյուջե վերադարձնել ավելի քան 266 մլրդ դրամ:
Կարդացեք նաև
Ռեզիդենտ կամ ոչ-ռեզիդենտ ֆիզիկական անձի` 700մլն դրամը գերազանցող սեփականության` անշարժ գույքի, ներառյալ հողի հանդեպ, շքեղության միանվագ հարկի կիրառումից բյուջետային նվազագույն մուտքերը կավելանան` 200 մլրդ դրամով:
Բյուջեի ավելացման աղբյուրները բազմաթիվ են եւ առերևույթ: Միայն հայրենի կառավարության «գուրգուրանքի» շնորհիվ է վերարտադրվում օլիգապոլիան, օրից օր հարստացնելով բնակչության 1 %-ից պակաս մարդկանց խումբը ի հաշիվ ժողովրդի 99 %-ի աղքատացման»:


















































