Երեկ ԱԺ հայտարարությունների ժամանակ, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը հերթական անգամ հնչեցրեց կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի «միասնական ազգային ճակատ ձեւավորելու» առաջարկը։ Այն, ըստ էության, նշանակում է նախագահ Սերժ Սարգսյանին սատարող արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարներին ընդգրկել ՀՀԿ համամասնական ցուցակում։ Խորհրդարանի հանրապետական մեծամասնությունը նման «ճակատի» ձեւավորումը համարում է իր շահերի ոտնահարում, քանի որ այդ միասնությունը պետք է կայանա ՀՀԿ-ականների մանդատների պակասեցման հաշվին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: