Երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո 2013-ի ընտրական մրցաշարում հյուրընկալեց Ուելսի հավաքականին: Խաղն ընթացավ ձյան պատճառով սովորականից էլ պակաս հանդիսականների ներկայության պայմաններում եւ ավարտվեց 0:0 հաշվով: Ոչ-ոքի արդյունքը մեզ ձեռնտու չէր, որովհետեւ խմբում երրորդ հորիզոնականում ընթացող մեր թիմը հաղթանակի դեպքում կարող էր շրջանցել Չեռնոգորիայի իր հասակակիցներին, ինչը չստացվեց:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: