
Մեր հարցին՝ Ձեր շփումները զանգվածային լրատվամիջոցների հետ այժմ ինչպե՞ս են, եւ եթե Ձեր մասին սխալ տեղեկություն լինի կամ խոսքն աղավաղվի՝ ի՞նչ կանեք՝ պարոն Հայրապետյանը պատասխանեց. «Նայած՝ որ լրատվամիջոցի: Ես միանգամից չեմ դիմի դատարան, որովհետեւ կարող է մարդիկ սխալ ինֆորմացիա ստացած լինեն, կդիմեմ, որ հերքում տան: Եթե չտպեն՝ իհարկե, կդիմեմ դատարան, թե չէ ինչ ասես՝ գրում են: Գրում են՝ նարկոման ենք, զենքի առեւտրով ենք զբաղվում: Ես սկզբից միշտ էլ ասում եմ այսպիսի նյութեր կան, խնդրում եմ տաք հերքում: Եթե չտվին՝ էլ ուրիշ ի՞նչ պիտի անենք, դատարան կդիմենք»:
Ռուբեն Հայրապետյանը վստահեցրեց,որ լրագրողներն իր իրավունքները ոտնահարել են՝ իր խոսքն աղավաղել են բազմիցս. «Մի լրագրող ինձնից հեռախոսով հարցազրույց է վերցնում, ես ասում եմ մի բան՝ ինքը տալիս է այլ բան: Ես ձայնագրություն չունեի, ինքն ուներ ու պահում է էն մասերը, ինչը իրեն պետք է: Խոսքս լրիվ խառնում է: Ես իբր ասել եմ՝ Ղարաբաղը ե՞րբ է մերը եղել, որ հիմա էլ պիտի պահենք, էն դեպքում, երբ ես ո՞նց կարող եմ նման բան ասել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































