Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Aravot.am-ին հայտնեց, որ ՀՀ ոստիկանապետ, գեներալ- լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Վահագն Հարությունյանը նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննչական վարչության պետ:
Վահագն Հարությունյանը նախկինում աշխատում էր Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում եւ հանրությանն ավելի շատ հայտնի է իբրեւ մարտի 1-ի առթիվ հարուցված քրեական գործի քննչական խմբի ղեկավար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: