Երեկ՝ ժամը 14:30-ից ԱԺ դահլիճում վերջին հինգ տարվա ընթացքում ստեղծված ամենաանհեթեթ իրավիճակն է արձանագրվել։ Նիստը նախագահել է Սամվել Բալասանյանը, ՀՀ կառավարության անունից զեկուցել է Տիգրան Դավիթյանը, իսկ դահլիճում նստած է եղել մեկ-մինուճար պատգամավոր՝ ԲՀԿ նորընտիր անդամ Մուշեղ Պետոյանը: Անգամ նախարար Դավիթյանը չի կարողացել զսպել ծիծաղը, երբ հարցը ներկայացնելուց առաջ դիմել է մինուճար Պետոյանին ու ասել՝ «հարգելի պատգամավորներ»: Պետոյանի շուրջ երեկ ԱԺ աշխատակազմում կատակում էին, թե նա նոր է ու դեո չի հասկացել, որ կարելի է «թռնել» ԱԺ նիստից ու առանց հասկանալու էլ՝ մնացել է նստած՝ չնկատելով, որ դահլիճում միայն ինքն է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: