Ժամը 1.30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում, փակ շուկայի դիմաց, թիվ 41 երթուղայինին փորձեց անցնել սպիտակ գույնի «Վազ» մակնիշի ավտոմեքենան: Երթուղայինի վարորդը որպեսզի խուսափի բախումից, թեքեց դեպի աջ, սակայն բախվեց ծառին: Բարեբախտաբար, երթուղայինի ուղեւորները վնասվածք չստացան: Վախեցել էր մի երեխա, որին շտապ ջուր հասցրին մոտակա կրպակից: Ճանապարհային ոստիկանությունից 15 րոպեի ընթացքում դեռ ոչ ոք չկար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: