
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ համանախագահ Հովհաննես Մադոյանի փոխանցմամբ, այսօր քրեակատարողական հիմնարկներում 15-20 ՄԻԱՎ վարակակիր կա: Վերջիններիս դեղորայքը տրամադրում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը:
Ըստ ՀՀ Արդարատության նախարարության համակարգը 2009-2010 թվականների հաշվետվության, «Նուբարաշեն» ՔԿՀ-ն, որն իր լրակազմով ամենամեծն է Հայաստանում, իր կառուցվածքով չի համապատասխանում ո՛չ ազգային, ո՛չ միջազգային իրավական պահանջներին: 2009 թվականի ընթացքում սա միակ հիմնարկն է եղել, ուր ազատազրկվածները չեն ունեցել անհատական քնելատեղեր եւ ստիպված են եղել քնել են հերթափոխով:
ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Լաուրա Գասպարյանը խոսեց դատապարտյաների եւ կալանավորված անձանց՝ քաղաքացիական հիվանդանոց կամ դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու մասին: «Դա լինում է կարգագրի հիման վրա, իսկ կարգագիր ստանալու համար դատապարտյալները կամ ազատազրկվածները ստիպված են լինում սպասել նույնիսկ ամիսներ, որի պատճառով բազմաթիվ խնդիրներ ենք ունենում»,- ասաց նա եւ հավելեց, որ Վանաձորում նույնիսկ մահացության դեպք է գրանցվել՝ նեղ մասնագիտական բժշկական օգնություն չցուցաբերելու եւ հիվանդին չտեղափոխելու պատճառով: Նրա խոսքով, հիմնարկները հիվանդին տեղափոխելու համար չունեն անգամ շտապօգնության մեքենա եւ տեղափոխման ծախսերն էլ հայտնի չէ, թե ովքեր պետք է հոգան:
Կարդացեք նաև
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ


















































