
Եվ նրա հիշատակումից հետո, թե Արթուր Գրիգորյանի ներկայացուցիչ փաստաբանն «Ա1+»-ի եթերում զգուշացրել է, թե «բոլորին դատի են տալու, եթե քոմենթները տարածվեն»՝ բլոգեր Koreolan-ը առաջարկել էր. «Յա, բա ասա տարածենք, ախպեր։ Հեսա ռեփոստ անեմ»: Այս մեկնաբանություններն իրենց բլոգներում տեղադրել են նաեւ բլոգերները Ditord-ը, Armenian reporter-ը, Moonleight-ը եւ այլք:
Ուշագրավ են նաեւ մեկնաբանությունները, որոնք հաջորդել են Kornelij Glas-ի այս նախաձեռնությանը:
noni_no–ն հեգնել է «էս տղեն ամբողջ հայկական վիրտուալը կնստացնի, պերեդաչի բերողներին էլ հետը: Ամենաթեթևը լայք տվողները կպրծնեն՝ պայմանական»:
Կարդացեք նաև
gago_berlin–ը հարց է տվել. «Ասենք կարամ ամեն օր թազա մայկա տպել տամ էդ օրվա պոստերով: Կարող ա՞ մայկեն էլ ա ԶԼՄ :)»: kornelij-ն պատասխանել է. «Մայկեն եթե հարյուրից ավելի տպես ու ամեն օր՝ կդառնա ԶԼՄ»:
Xelgen-ը հարցնում է. «Բա, որ ենթադրենք մեկը Պողոսի մեքենայի վրա մեխով գրի, որ քցենք «Քսելջենը մասնագետիկ է, ու ընդհանրապես շպիոն», դեմ չի՞, ես գնամ, ու իրան դատեմ․ մի 3 միլիոն պահանջեմ։ Չի՞ նկատել։ Ինձ ինչ, օրենքը թույլ է տալիս, ես դատում եմ»: Եվ եզրակացրել. «Եթե դատարանը որոշի, որ հարթակի տերը, կրում է իրավաբանական պատասխանատվություն, օգտագործողների վարքի նման, ապա օրինակ Հայաստանում Վիքիփեդիայի մասնակիցներին կմնա միայն դադարեցնել աշխատանքները, թե հայերեն, թե անգլերեն, թե մնացած բոլոր լեզուներով ՎՓ–ներում։ Մարդ ես, կարող է գան, ասեն, բա ես էն մի հոդվածից վիրավորվել եմ, դու էլ կարող էիր հեռացնել, չես հեռացրել»:
Նշենք նաեւ, որ շատ բլոգերներ ընդգծել են, թե ոչ տվյալ թերթի համակիրն են, ոչ էլ նման մեկնաբանությունների, բայց սա համարում են սկզբունքային հարց՝ այսպիսով կարող է ստեղծվել նախադեպ:


















































