
«ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր է, ապա Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել է առավել շատ ձայներ: Ուստի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը, ով ընտրվելիս ստացել էր առավել ձայներ (104 կողմ ), կկատարի ԱԺ նախագահի պարտականությունները:
Ըստ ԱԺ հաղորդագրության


















































