Այսօր վաղ առավոտյան,Կահիրեի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ: Ըստ տեղական հեռուստատեսության, «Թահրիր» հրապարակում իրավապահ մարմինների աշխատակիցները ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ: Բախումները շարունակվել են նաեւ ներքին գործերի նախարարության մոտ, որտեղ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ -ՏԱՍՍ գործակալությունը, ոստիկանության հետ բախումների ընթացքում զոհվել է ավելի քան 20 մարդ: Ըստ առողջապահության նախարարության, 425 մարդ վիրավորվել է եւ հիվանդանոցներում կան ծանր վնասվածքներ ստացածներ:
Եգիպտական իշխանությունները հայտարարել են, որ խորհրդարանական ընտրությունների օրը՝ նոյեմբերի 28-ը, չի փոխվելու, թեեւ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը համաձայն չէ դրան:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: