
Դրանից հետո «Օլիմպիյսկիի» գլխավոր տնօրեն Միխայիլ Մոսկալյովը «Lenta.ru»-ին տվել է հետեւյալ մեկնաբանությունը. «Այդ սուլոցներն ուղղված էին ամերիկացու հասցեին: Նա պասիվ մարտ էր վարում, ինչի համար էլ հանդիսականները մարտի ընթացքում նրան սուլում էին: Իսկ երբ Ռուսաստանի վարչապետը մտավ ռինգ Յեմելյանենկոյին շնորհավորելու, Մոնսոնի մարտավկաները նրան ընդառաջ էին բերում: Եվ հենց նրանց էին սուլում մարզասերները»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































