2011թ. նոյեմբերի 27-ին Ե
Միջոցառմանը կարող են մասնակցելու բոլոր ցանկացողները, ովքեր հետաքրքրված են ժամանակակից տեխնոլոգիաներով, ցանկություն ունեն լսել Google ընկերության աշխատակիցներին և Google-ի տեխնոլոգիաների գիտակներին: Գրանցումը բաց և պարտադիր է բոլորի համար, սակայն մասնակիցների տեղերը սահմանափակ են: GTUG’s Day միջոցառման նպատակն է նպաստել ՏՏ հասարակության մեջ Google–ի տեխնոլոգիաների մասին տեղեկացվածության բարձրացմանը, կազմակերպել փորձի փոխանակում այլ GTUG խմբերի հետ, ծանոթանալ Google-ի որոշ աշխատակիցների հետ, լսել նրանց խորհուրդները, ներկայացումները և ստանալ շատ հարցերի պատասխաններ:
Միջոցառման հյուրն է Kiyv GTUG Center խմբի մոդերատոր Վլադիմիր Իվանովը, ով Երևանում կներկայացնի իր պրեզենտացիաները, կխոսի Google-ի տեխնոլոգիաների, GTUG գաղափարի և դրա արդյունավետության մասին:
Ընդհանուր առմամբ՝ GTUG’s Day Armenia միջոցառման 8 ակտիվ ժամերի ընթացքում կլինեն մի քանի վիդեոկապեր (hangouts) Google-ի տարբեր աշխատակիցների և աշխարհի մի քանի քաղաքների GTUG խմբերի հետ:
Միջոցառման ընթացքում նախատեսված են նաև հատուկ ժամեր` կոնկրետ պատանիների համար, մասնավորապես «Արարատից մինչև Կարպատներ» (From Ararat to Carpathians) խորագրով վիդեոկապ ` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Կիև քաղաքի նմանատիպ ITDo ՏՏ կենտրոնի երիտասարդ սաների միջև, ինչպես նաև փոքրիկ մրցույթ Թումոյի անդամների համար, որը կիրագործվի Google ընկերության կենտրոնական Mountain View-ի գրասենյակի աշխատակիցների` Անդրեյ Յասինեցկու և հայազգի Արամ Այազյանի օգնությամբ` վիդեոկապի միջոցով:
Միջոցառման հատուկ մասերից է նաև «StartUp Weekend Yerevan 2011» տեղի ունենալիք միջոցառման bootcamp-ը, որի ժամանակ կներկայացվեն միջոցառման նկարագիրը, մասնակցության պայմանները և այլ մանրամասներ:
Միջոցառման ընդհանուր տևողությունը 8 ժամ է: Գրանցված մասնակիցները կստանան իրենց QR Կոդերը, որոնք պարտադիր պետք է ներկայացվեն միջոցառմանը տպված տարբերակով:
PCNews.am


















































