Ալբանիայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնուհու կոչման համար մրցամարտի 6-րդ տուրի նախորդ գիշերը գործող թագուհի Հոու Յիֆանը (Չինաստան) մի քանի ժամ անցկացրել է Տիրանայի լավագույն հիվանդանոցներից մեկում: Պատճառը եղել է որովայնի շրջանում սուր ցավը: Բժիշկները վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել ու դա վերագրել են հոգեբանական լարվածությանը: Ու թեեւ Յիֆանը հրաժարվել է ցավազրկող հաբեր ընդունելուց, այդուհանդերձ, հաջորդ օրը հաղթել է հնդիկ հավակնորդ Համփի Կոներուին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: