«ՀՀ կառավարության համար «դժվար» օրեր են սկսվել,- կանխատեսում է «Հայկական ժամանակը» եւ շարունակում,- Ընդամենը նախորդ օրը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց տնտեսական ցուցանիշները, որոնցից պարզվեց, որ Հայաստանի տնտեսությունում սկսվել է անկման շրջան։
Դրան զուգահեռ, միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը (Moodys investors service) օրերս տվեց իր գնահատականը մեր երկրի տնտեսության մասին, եւ այդ գնահատականը վատն է։ «Մուդիսը» նոյեմբերի 21-ին հրապարակած հատուկ զեկույցով Հայաստանի վարկանիշը մեկ աստիճանով նվազեցրել է մինչեւ Ba2-ի, այսինքն՝ «կայունից» «բացասականի»: Հեղինակավոր այս կառույցի նման որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ արտաքին պարտքի սպասարկման հեռանկարը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: