Լրահոս
Օրվա լրահոսը

Երթ հօգուտ հայերենի անաղարտության պահպանման

Նոյեմբեր 23,2011 12:40

ՄԻԱՍԻՆ երիտասարդական շարժումն իրականացնում է Մայրենի լեզվի անաղարտության պահպանմանն ուղղված իր հերթական ակցիան: Ակցիան իրենից ներկայացնելու է երթ` մոտ 1000 երիտասարդների մասնակցությամբ, ովքեր, Մայրենի լեզվի պահպանմանն ուղղված կոչեր պարունակող պաստառներով, երթով կանցնեն Մաշտոց, Թումանյան, Հյուսիսային պողոտա և Աբովյան փողոցներով: Երթի ընթացքում պահանջ-նամակներ կհանձնվեն օտարալեզու ցուցանակներով հաստատություններին: Հայ երիտասարդը պահանջում է հարգել Մայրենի լեզուն, մենք ուզում ենք տեսնել հայերեն տառեր:  Երթի վերջում ՄԻԱՍԻՆ շարժման անդամները նամակ կհանձնեն նաև վարչապետին:

  Երթը կմեկնարկի Թամանյանի արձանի մոտ, նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին: 

«ՄԻԱՍԻՆ» շարժման մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930