Սյունիքի մարզի Քաջարան գյուղում խիստ լարված իրավիճակ է: Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի (լուսանկարում) փոխանցմամբ, Քաջարանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը ճնշումներ է գործադրում բնակիչների վրա, նույնիսկ սպառնում է գյուղ իրավապահ մարմիններ ուղարկել, տեխնիկա ուղարկել աշխատելու, եթե բնակիչները չստորագրեն պայմանագրերը:
Հիշեցնենք, որ կառավարության ապրիլի 28-ի 627-Ն որոշմամբ` Քաջարան գյուղի 181,7 հա հողատարածքը, որի մեջ, ըստ գյուղապետի, նաեւ գյուղի գերեզմանն է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին է հատկացվել հանքարդյունաբերական նպատակով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: