
Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Էր-Ռիյադում՝ սաուդյան թագավորի եւ Եմենի ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ: Սպասվում է, որ իշխանության հանձնումից հետո Սալեհը, որը այս տարվա հունիսին ծանր վիրավորվել էր ընդդիմության կողմից նախագահական նստավայրի գնդակոծման ժամանակ եւ այսօր մշտական բժշկական հսկողության կարիք ունի, բուժման նպատակով կմեկնի ԱՄՆ:
Սալեհն իր պաշտոնից ստիպված եղավ հրաժարվել միջազգային հանրության եւ Եմենի ընդդիմության ճնշման տակ: Այդ երկրում հակակառավարական ցույցերը մեկնարկել եւ շարունակվում էին այս տարվա ձմռանից ի վեր: Այդ ընթացքում Սալեհը մի քանի անգամ որոշում էր կայացրել վայր դնել իր լիազորությունները, բայց հետո հրաժարվել էր դա անել:
Հիշեցնենք, որ Ալի Աբդուլլա Սալեհը Եմենը կառավարում էր 33 տարի անընդմեջ: Նա Թունիսի, Եգիպտոսի եւ Լիբիայի առաջնորդներից հետո արդեն չորրորդ բռնապետն է, որ այս տարի պաշտոնանկ արվեց ժողովրդական հուզումների արդյունքում:


















































