
Ամերիկացի սեյսմոլոգների հաղորդմամբ, երկրաշարժը տեղի է ունեցել 37,7 կմ խորության վրա, թեեւ ճապոնացի մասնագետները նշել են 30 կմ խորությամբ տեղի ունեցած ստորգետնյա ցնցումի մասին:
Նախնական տեղեկություններով, ցունամիի սպառնալիք չկա: Այս նոր երկրաշարժի հետեւանքով «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վերականգնողական աշխատանքերի ընթացքում ծագած հնարավոր խնդիրների մասին չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Ճապոնիայում տեղի ուեցավ այդ երկրի պատմության մեջ ամենահզոր երկրաշարժը` 9,0 մագնիտուտ, որին հաջորդեցին ցունամիներ: Արդյունքում զոհվեց եւ անհետ կորած համարվեց ավելի քան 22 հազար մարդ: Տարերային աղետի արդյունքում մեծապես վնասվեց նաեւ «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանը, որտեղ մի քանի պայթյուններ եւ ռադիացիոն արտահոսք գրանցվեցին:


















































