
Արհմիությունները զգուշացրել են, որ պրոֆեսիոնալ սահմանապահների փոխարեն կամավորների ներգրավումը երկրի պետական սահմանի պահպանությանը կարող է անվտանգության համար սպառնալիք ստեղծել:
Սպասվում է, որ բրիտանական կառավարության հռչակած կենսաթոշակային բարեփոխումների դեմ որպես`բողոքի նշան կազմակերպված գործադուլը տեղի է ունենալու հաջորդ չորեքշաբթի: Այդ օրը գործադուլ է անելու Բրիտանիայի պետական սեկտորի շուրջ 2 միլիոն աշխատող:

















































