Երեկ կայացած ձիասպորտի ֆեդերացիայի տարեվերջյան նիստում ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, մարզական լրագրող Կարեն Գիլոյանը տեղեկացրեց, որ հայ միլիարդատեր եւ մեծ բարեգործ Քըրք Քըրքորյանի զարմուհի, գերմանաբնակ Քերի Աղաջանյան Շոպֆը, որը սեփական էլիտար ձիանոց ունի եւ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, 2011 թվականին մասնակցել է Լոնդոնի օլիմպիական խաղերի վարկանիշային յոթ մրցաշարի եւ մոտ է գեղավարգ մրցաձեւում պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի համար օլիմպիական ուղեգիր նվաճելու սահմանագծին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: