«Ուզում եմ, որ մեր երկում հավասարություն լինի բիզնեսի առումով, մոնոպոլիաներ, օլիգարխներ չլինեն, այնպիսի վիճակ լինի, որ ոչ Նիկոլը ելույթ ունենա, ոչ էլ միտինգ լինի, խաղաղ, արժանապատիվ կյանքով ապրենք: Դրան հասնելու միակ ճանապարհը այսօրվա իշխանություններից ազատվելն է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակից Գագիկ Ներսիսյանը:
Հրապարակում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հռչակագիրը միաձայն ընդունվեց: ՀԱԿ-ի նախաձեռնած իմպիչմենտի մասին մեր զրուցակիցը հայտնեց. «Չեմ կարծում, որ դա կարող է միջոց լինել այսօրվա նախագահից ազատվելու համար, ավելի ռադիկալ միջոցների եմ կողմնակից: Իմպիչմենտի համար խորհրդարանում պետք է ունենաս համապատասխան քանակի պատգամավորներ եւ չեմ կարծում, որ այդ հնարավորությունը այս իշխանությունների պայմաններում կլինի, այսինքն այնպիսի պառլամենտ, որ կարողանա իմպիչմենտ հայտարարել գործող նախագահին, երբեք չի հավաքվի, որովհետեւ սրանք երբեք մաքուր ընտրություններ չեն անելու»:
Հանրահավաքի այլ մասնակիցների մեկնաբանությունները՝ տեսանյութում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: