Լրահոս
Օրվա լրահոսը

Financial times. «Աթաթուրքի շրջանի շուրջ տաբուները սկսում են քանդվել»

Նոյեմբեր 26,2011 19:21

«Նոյեմբերի 10-ի առավոտյան, 9 անց 5 Թուրքիայի մեծ մասը կանգ առավ: Մարդիկ դուրս եկան իրենց մեքենաներից: Հետիոտները կախեցին գլուխները: Դպրոցներում եւ գրասենյակներում տիրեց լռություն»,- Financial times-ի թուրք թղթակիցներն այսօր այսպես են նկարագրել, թե ինչպես է ամեն տարի նշվում 1938-ին մահացած ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մահը: Երկրի ամեն խանութում ու գրասենյակում դեռ նրա լուսանկարներն են՝ նշում են թղթակիցները, բայց չնայած այս ակնածանքին իր «ազգային հերոսի» նկատմամբ՝ ըստ Financial times-ի, Թուրքիայում սկսվել է «կատաղի քննարկում հանրապետության վաղ տարիների մասին: Տաբուներն Աթաթուրքի շրջանում թերությունների եւ հանցագործությունների մասին սկսում են քանդվել»: Որպես դրա մի վկայություն է դիտվում այն, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթ ներողություն խնդրեց Դերսիմում պետության կողմից հազարավոր մարդկանց սպանությունների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930